|
Փոխարժեքներ
24 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 450.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.8673 |
| GBP | ⚊ | £ 515.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության և «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադարձավ այն փաստին, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի որդիները հաճախում են ոչ թե պետական այլ մասնավոր «Այբ» դպրոցը:
«Նախարարին պատիվ չի բերում այն, որ նրա երեխան գնում է մասնավոր դպրոց: Ուրեմն այն դպրոցների նկատմամբ, որ նրա ղեկավարության տակ են, վստահություն չկա: Բայց պարոն Աշոտյանին էլ կարելի է հասկանալ. նա օգտվում է եղած հնարավորությունից»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ նույն հարցի վերաբերյալ այսօր ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն էլ, արդարացնելով Աշոտյանի քայլը, ասել էր, որ ԿԳ նախարարը քաղաքացի է, և ինքն է որոշում` իր երեխային որ դպրոցը տանել: