|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
38 աղջիկ է մահացել և 20-ը ծանր վիրավորվել Սվազիլենդում տեղի ունեցած ավտովթարի ժամանակ, երբ աղջիկները մեկնում էին Սվազիլենդ, մասնակցելու ավանդական պարային տոնախմբությանը :
Բեռնատարը, որում գտնվել են դեռահաս ու երիտասարդ աղջիկները, բախվել է մեկ այլ բեռնատարին: Աղջիկները ուղևորվելիս են եղել ամենամյա պարային տոնախմբությանը, որի կարևորագույն պահը մի քանի հազար կիսամերկ աղջիկների պարն է, որոնց միջից Սվազիլենդի միապետը ընտրում է իր հերթական կնոջը: Այս տարի իրենց երջանկությունն են փորձել Սվազիլենդի 40 հազար աղջիկ:
Սվազիլենդի միապետը Մսվաթի 3-րդն է, ով Հարավային Աֆրիկայում ունի բացարձակ իշխանություն: Թեև Սվազիլենդը համարվում է այդ մայրցամաքի աղքատ երկրներից մեկը, նրա միապետի անձնական ունեցվածքը գնահատվում է 200 միլիոն դոլար: Միապետն ունի 15 կին և 25 երեխա: