Անցնող շաբաթվա ընթացքում աշխարհի 400 ամենահարուստ մարդիկ ընդհանուր առմամբ կորցրել են 182 մլրդ դոլար` միջազգային շուկայում տիրող իրավիճակի պատճառով: Այս մասին գրում է Bloomberg-ը:
Միայն անցած ուրբաթ օրը աշխարհի հարուստները աղքատացել են 76 մլրդ դոլարով: Ամենաշատը տուժել է Ուորեն Բաֆֆետի կապիտալը, ում ունեցվածքը կրճատվել է 3.6 մլրդ դոլարով: Միեւնույն ժամանակ փորձագետները նշում են, որ իրավիճակն այդքան էլ սարսափելի չէ, քանի որ միլիարդատերերի համար 182 մլրդն այդքան էլ մեծ գումար չէ:
Bloomberg գործակալությունը միլիարդատերերի գումարային տեղաշարժերին հետեւում է 2014 թվականի սեպտեմբերից: Այդ ժամանակից ի վեր անցնող շաբաթվա ցուցանիշը վատագույնն է: