|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Նախօրեին ԿԸՀ-ն հրապարակել է նախագահի թեկնածուներ Արման Մելիքյանի, Պարույր Հայրիկյանի, Անդրիաս Ղուկասյանի և Արամ Հարությունյանի գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը: Դրանք լուրջ մտորումների տեղիք են տալիս. գրում է «Հայկական ժամանակը»:
Մասնավորապես` պարզվում է, նրանք բոլորը, բացառությամբ Արման Մելիքյանի, «լավ տեղավորված», ունեցվածքի տեր մարդիկ են: Պարույր Հայրիկյանն, օրինակ մի շարք հողամասեր, շինություններ ունի Երևանում և մարզերում, նա նաև մեկ տարվա ընթացքում ամերիկյան բանկերից տասնյակ հազարավոր դոլարների փոխառություններ է ստանում և բաժնեմաս ունի ինչ-որ «MGM» ընկերությունում: Հայաստանում Հայրիկյանը նույնպես եկամտի աղբյուր ունի, կենսաթոշակային հիմնադրամից նա մեկ տարվա ընթացքում ստանում է 360 հազար դրամ կենսաթոշակ: