Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն էլի ընկել է աղմկալի պատմության մեջ. այս անգամ «փող ստանալու» թեմայով նա օգոստոսի 15-ին ֆուտբոլի ակադեմիայի մոտ հանդիպման է հրավիրել «Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրենին և նրա հետ զրուցելուց հետո, հրահանգել ծեծի ենթարկել ու տանել ՀՖՖ գրասենյակ՝ ստիպելով ընդունել, որ «Տարոն Ավիա» ընկերության պարտքը պարտավոր է վճարել իրեն», - գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթը փորձել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանից պարզել՝ ի՞նչ դիրքորոշում ունի Ս. Սարգսյանը այս հարցի վերաբերյալ, և արդյո՞ք նման պահվածքը առիթ կդառնա, որ նրան «զրկի» ՀՖՖ նախագահի պաշտոնից: Ի պատասխան ՀՀ նախագահի խոսնակն արձանագրել է. «Նշված գործով զբաղվում են իրավապահ մարմինները: Ինչպես հայտնի է՝«Էյր Արմենիա» ավիաընկերության սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանի առևանգման վերաբերյալ հայտարարության հիման վրա ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում: Թե իրականում ինչ է տեղի ունեցել, պարզելու համար դեռ նյութեր են նախապատրաստվում»:
«Նկատեցի՞ք՝ ՀՖՖ նախագահի ապագայի մասով խոսնակը ոչինչ չի պատասխանել: Մինչդեռ 2012-ի հունիսի 17-ին, երբ Հայրապետյանի «Հարսնաքարի» թիկնապահները ծեծելով սպանեցին ռազմական բժշկին, Սարգսյանն իր մոտ կանչեց Հայրապետյանին, որից հետո նա հրաժարվեց ԱԺ պատգամավորի մանդատից», - գրում է թերթը:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում: