|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է Շիշլիում ավազակային հարձակման զոհ դարձած` 87-ամյա Հակոբ Դեմիրջիի սպանության հանգամանքներին:
Ըստ «Ակօս»-ի՝ Փայլանը հաստատել է հարձակվողների՝ ՀՀ քաղաքացի լինելու մասին տեղեկությունը, սակայն հերքել թուրքական կողմի տեղեկությունները, թե Դեմիրջիներին կապել են «խոզի կապով» (կապի ձև, որի ընթացքում զոհին կապում են այնպիսի դիրքով, որ նա քիչ տեղ զբաղեցնի):
«Նրանց «խոզի կապ»-ով չեն կապել: Սովորական պարանով կապկպել են ու փակել նրանց բերանները»,- ասել է պատգամավորը՝ միաժամանակ բարձրացնելով Թուրքիայում ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ հանցագործությունների հարցը:
Նրա խոսքով՝ հայաստանցիները Թուրքիայում մասնակից են լինում գողության, մարմնավաճառության, թմրանյութի վաճառքի և նմանատիպ այլ հանցագործությունների: «Որպես հասարակություն՝ մենք պետք է հայաստանցիների հարցը քննարկենք»,- ասել է Փայլանը: