Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն պնդումները, որ աշխարհում իջնում են ապրանքների գները, իսկ Հայաստանում՝ ոչ, իրականությանը չեն համապատասխանում։ Մի քանի օր առաջ հրապարակել էինք տարբեր պարենային մթերքների գները, և հստակ ցույց էինք տալիս, որ և՛ դոլարի փոխարժեքի իջեցման պարագայում են ապրանքների գները իջել, և՛ աշխարհում ապրանքների ինքնարժեքի պարագայում․ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։
Անդրադառնալով հացի գնի կամայական բարձացումներին՝ Գևորգյանն ասաց․ «Պատկերացնո՞ւմ եք՝ հաց արտադրող ընկերությունների քանակը Հայաստանում ինչքան շատ է, որ ասում եք՝ հացը տարբեր տեղերում տարբեր գին է, բա հենց այդպես պետք է լինի, հացը տարբեր խանութներում տարբեր գներով պետք է վաճառվի, դա նորմալ է, և հենց դա է տնտեսական մրցակցությունը, ուզում եք բոլոր տեղերում նույն գինը լինի՞։ Օրինակ՝ վարսավիրանոցներում մի տեղ մի գին է, մեկ այլ տեղ՝ այլ գին, սա մրցակցություն է»։