կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-11 16:44
Հասարակություն

Գյուղացիները միանշանակ իրավունք ունեն ձուկ որսալու. Վարդան Այվազյան

Գյուղացիները միանշանակ իրավունք ունեն ձուկ որսալու. Վարդան Այվազյան

Սամցխե Ջավախքի Տաբածղուր գյուղի բնակիչներին արգելել են ձուկ որսալ տեղի լճում: Տեղեկություններ են շրջանառվում, որ գյուղացիներին ձկնորսություն անել արգելել են ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի հրամանով, ով արմատներով Տաբածղուր գյուղից է:

Այվազյանը yerkir.am-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը, թե իր հրամանով է արգելվել գյուղացիներին ձկնորսություն անել. «Գյուղացիները միանշանակ իրավունք ունեն ձուկ որսալու, իսկ եթե նրանց արգելել են, ուրեմն ինչ-որ ապօրինի բան են արել: Իսկ  իմ պահով էլ ասեմ`տենց բան չկա:  Բոլորն իրավունք ունեն ձուկ բռնելու, անխտիր բոլորը: Համ էլ էտի նենց մի բան չի, որ ես ասեմ, մարդ իրավունք ունի կամ չունի»:

 Մեր այն հարցին, թե ինչու են դատի տվել իրեն պատկանող «Լճեր» ընկերությանը, Այվազյանը պատասխանեց.

«Ես ընկերություն չունեմ: Համ էլ որ դատի տան, արդար դատավարություն կլինի ու ամեն ինչ կորոշվի: Ասեմ նաև, որ ես պատրաստ եմ օգնել գյուղացիներին ամեն ինչով: Եթե իրենք մեր օգնության կարիքը կունենան, ես մեծագույն սիրով կօգնեմ: Ինչքան իմ գյուղացիներին անհրաժեշտ է եղել, ես օգնել եմ: Պատրաստ եմ աջակցել: Որևէ մեկի ասելուն ու զորավիգին չեմ սպասել: Լավ ա գոնե էդ գյուղի տեղն էլ հիշել են ոմանք: Ժամանակին Այվազյանն էր չէ՞ ընդեղի բռնված մարդկանց ազատել:  Հիմա էլի պատրաստ եմ իրենց աջակցել»,- ասաց Այվազյանը` չպարզաբանելով` կոնկրետ ում է ազատել: