Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 1-ին, ժամը 24-ի մոտ, ՀՀ առողջապահության նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի «Սուրբ Գրգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է դիմել տարբեր տարիքի 11 բնակիչ: ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների խումբն անմիջապես իրականացրել է համաճարակաբանական հետազոտություն, որի ընթացքում պարզվել է, որ նույն գանգատներով հիվանդներ են դիմել նաև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց և Մասիսի բժշկական կենտրոն: Ընդհանուր թվով բժշկական օգնության է դիմել 33 անձ, որից 19-ը` «Սուրբ Գրգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, 11-ը` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց և 3-ը` Մասիսի բժշկական կենտրոն։ Նրանցից 7–ը 0-14 տարեկան են: Բոլոր դիմածների մոտ դիտվել են նույն ախտանշանները` սրտխառնոց, փսխում՝ եզակի դեպքերում՝ արյան հետքերով, թուլություն, իսկ մի քանիսի մոտ՝ փորլուծություն: Հոսպիտալացվել է 28–ը: Հիվանդների վիճակը գնահատվել է թեթև և միջին ծանրության: Ներկայումս միայն Մասիսի բժշկական կենտրոնում շարունակում է հիվանդանոցային բուժում ստանալ 3 հիվանդ, որոնք Մասիսի բնակիչ են: Նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Մյուս բոլոր հիվանդները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և առողջացումով դուրս գրվել «Սուրբ Գրգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից:
Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է նաև, որ բոլոր հիվանդները հարսանեկան խնջույքի են մասնակցել Երևանի արվարձանում գտնվող ռեստորաններիմեկում: Հաշվառվել են ռեստորանում խնջույքի բոլոր մասնակիցները, աշխատանքներ են տարվել նրանց հետ կապ հաստատելու ուղղությամբ։ Բոլորին բացատրվել է, որ գանգատներ ունենալու դեպքում անմիջապես դիմեն բժշկական օգնության: Պարզվել է ռեստորանում օգտագործած սննդի ցանկը։ Քննչական մարմինների, ինչպես նաև Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցների մասնակցությամբ ռեստորանում նմուշառումներ են իրականացվել սննդի մնացորդներից: Նմուշառումներ են իրականացվել նաև ջրից և հիվանդների կենսաբանական նյութերից:
Հսկողությունը շարունակվում է: