Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժամանակը» գրում է. «Հայաստանի քաղաքական երկնակամարում կարող է հայտնվել նոր կուսակցություն, որը կստեղծի նախկին արտգործնախարար և նախկին ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը: Տեղեկություններ կան, որ նա ինտենսիվ հանդիպումներ է ունենում այդ կապակցությամբ:
Վարդան Օսկանյանի առաջնային խնդիրներից մեկն այն է լինում, որ նա հավաստիացնում է կուսակցության հետ Ռոբերտ Քոչարյանի կապի բացակայության մասին: Սա, իհարկե, հասկանալի է, քանի որ Ռոբերտ Քոչարյանի ամենահավատարիմ թիմակիցներից մեկը քաղաքականության մեջ ասոցացվել և երևի թե, անկախ հավաստիացումներից էլ, մշտապես ասոցացվելու է Ռոբերտ Քոչարյանի հետ այնքան, քանի դեռ քաղաքական գնահատական չի տվել նաև այդ տարիների քաղաքականությանը:
Նոր կուսակցությունը, ըստ սպասումների, կարող է լինել, այսպես ասած, արևմտյան ուղղության: Սրանք, իհարկե, սպասումներ են, գնահատականներ, ենթադրություններ: Ի վերջո՝ Օսկանյանը կարող է և ոչ մի կուսակցություն էլ չհիմնել: Այս կապակցությամբ Հայաստանում իրավիճակը վաղուց շատ պարզ է, և պատրանքները երևի թե ավելորդ են: Հայաստանում ներկայիս քաղաքական դասը ամբողջությամբ ցույց է տվել իր անկենսունակությունը, և հայկական կուսակցությունների, այսպես ասած, արտաքին կամ գաղափարական ուղղվածության հանգամանքները լիովին հարաբերական են, ինչի վառ վկայությունը 2013 թվականի սեպտեմբերի 3-ն էր: Այդ ժամանակ չափազանց հստակ դարձավ, որ դաշտի բոլոր հիմնական դերակատարները գտնվում են ռուսական ծիրում կամ, այսպես ասած, «ոչ հակառուսական» գծի մեջ: Ի դեպ, այդ շարքում էր նաև Վարդան Օսկանյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։