|
Փոխարժեքներ
26 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի առաջիկա այցը Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Նրա խոսքով՝ որքան հայտնի է, Վենսի այցը վերաբերում է ԹՐԻՓՓ նախագծին, հետևաբար, «տրամաբանական է, որ հասցեատերերը Ադրբեջանն ու Հայաստանն են»։ Դրա հետ մեկտեղ Կոբախիձեն նշել է, որ Վրաստանը նույնպես Անդրկովկասյան փոխադրամիջանցքի մաս է կազմում։
Վրաստանի վարչապետը նաև հայտնել է, որ երկիրը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության։
«Որոշումը նրանցն է (ամերիկյան կողմինը)։ Ցավոք, նախագահ Բայդենի վարչակազմի կողմից ստեղծված վրաց-ամերիկյան հարաբերությունների համատեքստը բարդ է։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան մեր հարաբերություններն այս ֆոնի վրա։ Մենք համբերատար սպասում ենք և հայտարարում ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության պատրաստակամության մասին», - ասել է Կոբախիձեն։