|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Եվրոյի գոտու անդամ երկրների գագաթաժողովն ավարտվել է Հունաստանին օգնության 3-րդ ծրագրի շուրջ համաձայնությամբ: Այդ մասին հայտնել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը. հայտնում է ТАСС-ը: Այդ ծրագրի հաջող իրագործումը կնշանակի, որ Հունաստանը մնում է եվրոյի գոտում: «Օգնության մասին համաձայնությունն արդեն կա»,- ասել է Միշելը:
3 տարով 90 մլրդ եվրո հատկացնելու մասին վերջնական որոշում Եվրախումբը կկայացնի հուլիսի 15-ին: Որպես պայման` Հունաստանի կառավարությունը մինչ այդ պետք է հաստատի բարեփոխումների ծրագիրը: Խոսքը, մասնավորապես, թոշակային ու հարկային բարեփոխումների մասին է: