|
Փոխարժեքներ
20 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
ԱԺ պատվիրակությունը հունիսի 29-ից հուլիսի 1-ը եղել է Բելառուսի Հանրապետությունում: Պատվիրակության կազմում են եղել Էդուարդ Շարմազանովը, Տաճատ Վարդապետյանը, Գագիկ Մելիքյանը եւ Արծվիկ Մինասյանը: Բելառուսի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հանդիպել են Բելառուսի Հանրապետության ԱԺ ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր, կարեւորվել է Միջխորհրդարանական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը:
Yerkir.am-ի հարցին` արդյո՞ք Բելառուսի իրենց գործընկերները հետաքրքրվել են, թե այս օրերին ինչ է կատարվում Հայաստանում` Բաղրամյան պողոտայում, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ այդ թեմայով բազմաթիվ հարցազրույցներ են տվել բելառուսական ԶԼՄ-ներին: Նա նշեց, որ երբ հանդիպել են Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ, անդրադարձ է կատարվել Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող ցույցերին, իսկ Անդրեյչենկոն հայկական պատվիրակությանն է փոխանցել Բելառուսում էլեկտրաէներգիայի գների կարգավորման փորձառության մասին բազմաթիվ նյութեր:
Էդուարդ Շարմազանովը հավելեց, որ այդ նյութերը տվել է Արծվիկ Մինասյանին, որ նա դրանք լավ ուսումնասիրի և ելույթ պատրաստի, որն էլ կօգնի էներգետիկ համակարգի առողջացմանն ուղղված գործողություններին: