Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Այսօր ԱԺ` կառավարության նախաձեռնած արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ նախագահի ներկայացրած` ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև կնքված` ՀՀ կառավարությանը 200 միլիոն դոլարի չափով պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի վավերացման մասին հարցը:
Հիմնական զեկուցող` պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը նշեց, որ ՀՀ կողմից համաձայնագրի լիազոր մարմիններն են ֆինանսների նախարարությունը և պաշտպանության նախարարությունը: Նշեց նաև, որ համաձայնագիրն ունի մեկ գաղտնի հավելված, որ Հայաստանը ձեռք է բերելու նոր զինատեսակ, որը նախկինում Հայաստանի ԶՈՒ սպառազինության մեջ չի եղել:
ՕԵԿ-ական պատգամավոր Մհեր Շահգելդյանը հարցրեց` եթե մեկ այլ երկիր այդ զինատեսակից ձեռք բերի, ուրեմն ի՞նչ է շահելու Հաայստանն այդ դեպքում:
Արա Նազարյանը պատասխանեց, որ, անկախ այն բանից, թե որ երկիրը ինչ միջոցներ է ձեռք բերելու, Հայաստանն ունի իր միջոցներն ու հնարավորություները, որոնք կատարելագործման կարիք ունեն: Փոխնախարարը նշեց, որ ձեռք բերվող ռազմական տեխնիկան հնարավորություն է տալու նպաստել տարածաշրջանում ռազմական միջոցների հավասարակշռությանը: