|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր հայրենի կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստին արտահերթ կարգով «բերման են ենթարկվում» նաեւ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները:
«Ժողովուրդը» տեղեկացավ, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երկու օր է՝ զանգահարում են ՀՀԿ-ական պատգամավորներին եւ պահանջում տարբեր երկրներում անցկացվող հանգիստը թողնել ու շտապ վերադառնալ Հայաստան՝ մասնակցելու կառավարության հրավիրած նիստին:
Պատգամավորները ստիպված են տուրք տալ «ճնշումներին», քանի որ գործադիրը մտադրություն ունի վարկային համաձայնագիր վավերացնել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում