|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Այսօր` հունիսի 25-ին, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 25 տան տանիքում հայտնաբերվել է 1979 թվականին ծնված կնոջ դի:
Yerkir.am-ի հետ զրույցում Եղվարդի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Վարդան Մուրադխանյանը տեղեկացրեց, որ կախված քաղաքացին իգական սեռի ներկայացուցիչ է, ամուսնացած էր և ուներ 2 անչափահաս երեխա:
«Կախված կինը երկու երեխայի մայր էր: Բոլորս զարմացած ենք և չենք կարողանում հասկանալ` ի՞նչը կարող էր դառնալ կնոջ` այդպիսի մահվան պատճառը: Նա չէր աշխատում, բայց, ինչպես պնդում են հարևանները, հավասարակշռված կին էր»,- ասաց Մուրադխանյանը:
Մեր հարցին` ընտանիքում որևէ խնդիր առկա եղե՞լ է, և մահացած կնոջ ու նրա ամուսնու հարաբերությունները լա՞վ են եղել, պատասխանեց. «Ամուսինն էլ խելոք մարդ է: Նրանց միջև լարված հարաբերություններ չեն եղել: Հարևանները փաստում են, որ խաղաղ ընտանիք է եղել»: