|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մարտի 19-ին՝ ժամը 03.34-ին, ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 126 շենքի հարակից տարածքում տեղի է ունեցել ավտովթար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ. տեղեկացնում է «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը:
Դեռևս չպարզված հանգամանքներում Գևորգ Հակոբյանին պատկանող ՋՄՍ մակնիշի 01 ՕՕ 013 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչի հետևանքով Գ.Հակոբյանը ստացել է ոտքերի վնասվածք: Հրշեջ-փրկարարների օգնությամբ Գ.Հակոբյանը դուրս է բերվել ավտոմեքենայից և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Գ.Հակոբյանի առողջական վիճակը բավարար է: