|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կարծում է, որ առանց Ռուսաստանի հնարավոր չէ լուծել և ոչ մի միջազգային լուրջ խնդիր. հայտնում է РИА Новости-ն։
«Ես չեմ կարծում, որ գոյություն ունի որևէ լուրջ համաշխարհային խնդիր, որը կարելի է լուծել առանց Ռուսաստանի Դաշնության։ Տեսեք՝ ինչն է այսօր ԱՄՆ-ի, Արևմուտքի քաղաքականության առաջնահերթությունը. եթե դա չի վերաբերում Ուկրաինային, ապա դա Սիրիան է, Լիբիան, ներգաղթյալները, ովքեր Աֆրիկայից փախչում են Եվրոպա և գլխացավանք դառնում ԵՄ-ի համար, դա Իրաքն է, որտեղ ամերիկյան ներխուժումից հետո այդպես էլ ոչինչ չի կարգավորվել»,- նշել է նա։
Լավրովի խոսքով՝ բոլոր այդ խնդիրները չեն կարող լուծվել առանց Մոսկվայի անմիջական մասնակցության։