Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Քսան րոպե ընդմիջումից հետո ԱԺ-ն կազմակերպեց կառավարության ներկայացրած «Ակցիզային հարկի մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին հարցը: Նշենք, որ քվեարկության ավարտից հետո պարզվեց, որ կողմ է քվեարկել ոչ թե 53 պատգամավոր, ինչպես առաջին անգամ հայտարարեց Գալուստ Սահակյանը, այլ՝ 56 (ցուցատախտակին գրվեց` 54, հետո` հաջորդաբար` 55, 56): Դեմ էր քվեարկել 38 պատգամավոր, ձեռնպահ՝ 2: Եվ, ինչպես ջանում էր ԱԺ նախագահը, օրենքն առաջին ընթերցմամբ անցկացրեցին` թողնելով երկրորդ ընթերցումը աշնանը:
Հիշեցնենք, որ օրենքի փոփոխությունը նախատեսում է հարկային դրույքաչափերի ավելացում, ինչն էլ ենթադրում է օղու, ծխախոտի, դիզվառելիքի գների բարձրացում: Եվ երեկ ԱԺ նիստում, երբ օրինագիծը քննարկվում էր, երկու ՀՀԿ-ական պատգամավորներ՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ու ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը դեմ են արտահայտվել օրենքին: