Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի դեմ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կազմակերպած երեկվա ակցիան հասավ իր նպատակին: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՆԱՈՒՄ-ի վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը` նշելով, որ դրա վառ ապացույցը թուրքական և համաշխարհային ԶԼՄ-ների արձագանքն էր: Վարդանյանի խոսքով` Դավութօղլուն հյուրանոցի հետնամուտքից դուրս եկավ` վախենալով առճակատման դուրս գալ այն ժողովրդի երիտասարդ ներկայացուցիչների հետ, որին կոտորել են իր ազգակիցները:
«Քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, չի հատուցել այն, նրա ներկայացուցիչները միշտ էլ պետք է հետնամուտքերով դուրս գան»,- ասաց նա:
Անդրադառնալով որոշ քաղաքական ուժերի այն հայտարարություններին, թե ինչո՞ւ էր ակցիան փոքրաթիվ և, եթե իմանային այդքան քիչ կլինեն, մարդիկ կուղարկեին, ատենապետն ասաց. «Եթե թվի համար պետք է գան, ավելի լավ է` չգան, դա գաղափարի հարց է: Դաշնակությունում չկա այն մշակույթը, որ, այս կամ այն քաղաքական ուժի վրա ցեխ շպրտելով, վեր բարձրանան»:
Ըստ նրա` Դավութօղլուի Հայաստան այցը որևէ նշանակալի բան չի տվել, փոխարենն ակցիան է ինչ-որ բան տվել: «Այդ մեսիջն ուղղված էր Թուրքիայի երիտասարդությանը, մենք հստակ ցույց տվեցինք, որ մենք պահանջատեր ենք, և որ եթե ներկայիս իշխանությունները չեն ճանաչում Ցեղասպանությունը, ապա այդ բեռը թողնելու են Թուրքիայի ապագա սերնդի վրա»: