Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Փաստ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արտակ Նահապետյանն ազատվել է փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից։
Արտակ Նահապետյանը նախկինում զբաղեցրել է փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետի պաշտոնը:
Նա այդ պաշտոնն ստանձնել էր Դավիթ Տոնոյանի՝ ԱԻ նախարար նշանակվելուց հետո։ Տոնոյանի՝ պաշտպանության փոխնախարար աշխատելու տարիներին Նահապետյանը աշխատել է ՊՆ-ում եւ մշտապես համարվել է նրա հավատարիմ կադրերից:
Ըստ «Փաստ» թերթի աղբյուրների, նախարար Ֆելիքս Ցոլակյանը միշտ ծանր է տարել, որ նման առանցքային պաշտոնում իր նախորդի հավատարիմ մարդն է աշխատում, եւ մշտապես ձգտել է ազատվել նրանից...
Եվ քանի որ «նոր Հայաստանում» իշխանավորների բոլոր երազանքներն իրականանում են, Ցոլակյանն էլ ի վերջո հասավ իր նպատակին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։