| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Հիշում եմ և պահանջում» փորձագիտական համաժողովից` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրի ընթացքի և կայացած միջոցառումների արդյունքների ամփոփումից առաջ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ կարող ենք հստակ արձանագրել, որ անմոռուկը հասավ իր նպատակին:
«Մեկ միլիարդից ավելի մարդ հնարավորություն է ունեցել Հայոց ցեղասպանության միջոցառումներին հետևելու: Դա հսկայական թիվ է, և տարբեր միջազգային հեռուստաալիքներ նաև ուղիղ հեռարձակում էին միջոցառումների ընթացքը: Իհարկե, դա հնարավորություն տվեց շատ լայն զանգվածի ծանոթանալու միջոցառումների բովանդակությանը»,- ասաց Սարգսյանը:
Անդրադառնալով թուրք հասարակության վերաբերմունքին և արձագանքին` նա նշեց, որ Համահայկական հռչակագրում կա հստակ հղում Թուրքիայի քաղաքացիական հասարակության այն զանգվածին, որը պատրաստ է առերեսվել իր պատմության հետ:
«Ես միշտ եղել եմ այն համոզման, որ ճանաչման պայքարի գործում առանձնահատուկ նշանակություն ունի քաղաքացիական հասարակությունների դերը, և վստահ եմ, որ Թուրքիայի կողմից ճանաչումը պայմանավորված է լինելու երկրում քաղաքացիական հասարակության զարգացմամբ»,- նշեց Վիգեն Սարգսյանը:
Նրա հայտեց նաև, որ պետական հանձնաժողով է ձևավորել, որի ղեկավարն է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: «Այդ հանձնախումբը զբաղված է Ցեղասպանության հետևանքների վերացմանն ուղղված իրավական թղթածրարի մշակմամբ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը ներկայացրել է առաջին իրավական պահանջները»,- եզրափակեց Սարգսյանը: