Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի` 2016 թվականի բյուջեի քննարկման ժամանակ խորհրդարան էին եկել նաև մարզպետեր:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ իրենց մարզում սահմանադրական բարեփոխումների քարոզարշավը դեռևս ակտիվ ընթացքի մեջ չէ: Այսօր նա Yerkir.am-ին հայտնեց, որ Լոռու մարզում վերջին օրերին բարեփոխումների վերաբերյալ տրամադրվածությունը բավականին փոխվել է: «Նախորդ անգամ ասացինք, որ դեռևս ակտիվ չէ, քանի որ քարոզարշավն իր բնականոն ընթացի մեջ չէր մտել: Հիմա արդեն ընթացքի մեջ է, և ես կասեմ, որ ժողովրդի մոտ լուրջ ակտիվություն է նկատվում: Մարդկանց հետաքրքրությունն է արթնացել: Նախկինում, թեկուզ փոքր հանդիպումների ժամանակ, զգում էինք, որ չկա այդ հետաքրքրվածությունը, հիմա, սակայն, հարցուպատասխաններից հստակ երևում է, որ ժողովուրդը սկսել է լուրջ հետաքրքրվել»,- համոզմունք հայտնեց մարզպետը:
Նալբանդյանը նշեց, որ իրենց համար 20 օրը բավական է, որպեսզի կարողանան ժողովրդին ամբողջական իրազեկել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: «Այս պահին վաղ է խոսել` «այո»-ի կողմնակիցնե՞րն են շատ, թե՞ «ոչ»-ի, բայց պետք է ասեմ, որ «այո»-ի կողմնակիցները գնալով ավելի են շատանում»,- ասաց մարզպետը:
Նա նշեց նաև, որ որքան իր ժամանակը ներում է, ինքն էլ է մասնակցում իրազեկման հավաքներին: «Աշխատանքից հետո կամ էլ շաբաթ-կիրակի օրերին ենք մենք զբաղվում: Մնացած քարոզչախմբերը կան և աշխատում են: Ես այսօր սահմանադրական բարեփոխումների հետ կապված հանդիպում ունեմ: Թումանյանի տարածաշրջանում հանդիպելու եմ նաև բնակիչների հետ»,- ասաց Արթուր Նալբանդյանը: