|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արդեն տեղեկացրել ենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատվել է: Նախագահի մեկ այն հրամանագրով` այդ պաշտոնում է նշանակվել ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:
Հայտնի է նաև, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի` արդեն նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը նշանակվելու է ԼՂՀ պաշտպանության նախարար: Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկությունը, ըստ էության, հաստատեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Նա ասաց, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը պետք է համապատասխան հրամանագիր ստորագրի: «Հրամանագիրը հենց լինի, կհրապարակենք»,- ասաց նա` հավելելով. «Ճիշտ է, ինքն ասել է արդեն, որ տեղափոխվելու է Ղարաբաղ, բայց ձեզ նաև հարցի պաշտոնական կողմն է հետաքրքրում, և ես ասեմ, որ դեռևս համապատասխան հրամանագիր չկա, շուտով երևի կլինի: Տեսնենք, էլի»:
Իսկ թե հրամանը ե՞րբ կլինի, Բաբայանը դժվարացավ ասել: