|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Մեզ մոտ տեղ չպիտի ունենան Խոեցյանները, Կիրակոսյաններն ու Խաչատրյանները, պոլիտեխնիկը կսկսի հանգիստ ապրել, եթե նրանց դուրս շպրտենք: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պոլիտեխնիկի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը:
Նա նշեց, թե պոլիտեխնիկը արարման բուհ է, և այսուհետ բուհում ոչ թե զոռբայությունը պետք է գործի, այլ մարդկանց գիտական աշխատանքին նպաստելը:
«Վահե Կիրակոսյանին ազատել եմ աշխատանքից, որովհետև նա համալսարանի գումարները տեղափոխել է այլ կազմակերպություն, Աշոտ Խաչատրյանին էլ գիտխորհրդի որոշմամբ ենք հեռացրել, իսկ Վլադիմիր Խոեցյանին` պարտականությունները չկատարելու համար: Խնդիրն այն է, որ պետք չէ այս երեքը կապել իրար, և հետո` մի մոռացեք, որ ես տուժող կողմ եմ»,-ասաց Թոքմաջյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե ինչու է այս ամենի մասին հրապարակում ընտրություններից առաջ` Թոքմաջյանը վստահեցրեց, թե իր կենսագրությունը մաքրելու խնդիր չունի, ուղղակի ուզում է վերջ դնել բուհի շուրջ բարձրացած աղմուկին: