|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.89 |
| EUR | ⚊ | € 423.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.2891 |
| GBP | ⚊ | £ 492.6 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ` կառավարությունում այսօր տեղի է ունեցել հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ քննարկում` պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Մասնավորապես, քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքի մշակման աշխատանքների շրջանակում ավելացված արժեքի հարկի գծով կատարված վերլուծության արդյունքները և դրանց հիման վրա մշակված առաջարկությունները: Բացի այդ, անդրադարձ է եղել նաև «Շահութահարկի մասին» և «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների առաջարկներին:
Վարչապետը, ամփոփելով քննարկումը, կարևորել է հարկային օրենսդրության բարեփոխումը տնտեսության երկարաժամկետ ու կայուն զարգացման տեսանկյունից և հանձնարարել շահագրգիռ գերատեսչություններին՝ շարունակել համատեղ աշխատել ՀՀ հարկային օրենսգրքի մշակման շուրջ: