կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-23 13:32
Մշակույթ

Ախմախ աշակերտ եմ եղել. Նիկոլայ Ծատուրյանը հիշեց դպրոցական տարիները

Ախմախ աշակերտ եմ եղել. Նիկոլայ Ծատուրյանը հիշեց դպրոցական տարիները

«Դպրոցի բակում չորս հոգով Նաբոկովի «Սուրբ Ծնունդ» պոեմն էին կարդում, սա էր մեր Վերջին զանգը»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը:

 

Այլ մանրամասներ չհիշեց: «Էնքան վաղուց էր, աղջիկ ժամանակս էր, շա՞տ եմ հիշում: Հա, մեկ էլ, հին շրջանավարտներն էին եկել, շատ հուզված էին»,- վերհիշեց նա:

 

Ծատուրյանը սովորել է Կրուպսկայայի անվան դպրոցում: «Ախմախ աշակերտ եմ եղել: Ռուսերենի ուսուցչուհուն էի շատ սիրում և ահավոր վատ էի մաթեմատիկա, քիմիա, ֆիզիկա առարկաներից: Իմ դասընկերներն էին Արտյոմ Հարությունյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Խանզադյանի տղան: Մենք շատ էինք կարդում, իսկ այսօր այդ կարդալը չկա, չեն սիրում, հո զոռո՞վ չի: Ինտելեկտուալ զարգացումն այն ժամանակ ավելի ուժեղ էր, քան հիմա, համեմատելու էլ չի»,- ասաց Ծատուրյանը: