Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Այն, ինչ կատարվեց վերջին օրերին Հայաստանի ներքաղաքական կյանքում` ՀՀԿ-ԲՀԿ-ի հետ կապված, ուղղակի մանկապարտեզ էր. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը:
Ըստ նրա` եթե տանը երեխա կա` շատ հեշտ է հասկանալ այս ամենը, քանի որ քաղաքական դաշտում տեղի ունեցող դեպքերը կրկնում են մանկապարտեզներում տեղի ունեցող դեպքերը:
«Կռվում են, բարիշում են: Ոչ մի լուրջ բան էլ չկա: Հետո էլ ասում են` արի ներեմ… Ի՞նչը ներես»,- ասաց Ծատուրյանը:
Ինչ վերաբերում է հարցին, որ վերջին օրերին որոշ ԲՀԿ-ականներ լքում են կուսակցությունը, նա նշեց, որ տարօրինակ է այդ ամենը, քանի որ եթե դու դավաճանում ես այն, ինչը նախկինում քո դիրքորոշումներն էր արտահայտում, ինչի՞ համար ես ապրում: «Մարդ պետք է չզիջի իր դիրքերը, չդավաճանի իր դիրքորոշումներին»,- ասաց Ծատուրյանը: