|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կարսի` հայ-թուրքական բարեկամությանը նվիրված արձանի ապամոնտաժումը դադարեցվել է բանվորներին ժամանակին աշխատավարձ չվճարելու պատճառով:
Ինչպես տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները, Կարսի քաղաքապետ Նեւզաթ Բոշքուշը հայտարարել է, որ քաղաքապետարանը աշխատանքներն իրականացնող ընկերությանը վճարել է 172 հազար լիր, իսկ մնացած 100 հազարն էլ պետք է վճարեն աշխատանքների ավարտից հետո:
«Կապալառու ընկերության հետ պայմանագրով` արձանի ապամոնտաժումը պետք է ավարտվի մինչեւ հունիսի 24-ը: Նշված ամսաթիվը վերջնաժամկետն է: Մնացած հարցերը մեզ չեն վերաբերում: Պայմանագրի համաձայն` վերջնահաշվարկը կատարվելու է աշխատանքների ավարտից հետո»,- ասել է քաղաքապետը:
Հիշեցնենք, որ արձանն ապամոնտաժվում է Թուրքիայի վարչապետ Էրդողանի կարգադրությամբ, որը այն «այլանդակ» էր անվանել: Որոշ տեղեկություններով` դա կատարվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պատվերով: