|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Օգոստոսի 6-ին, ժամը 16:44-ին ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա.Առաքելյան 46 հասցեի հարակից տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Ժամը 16:44-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Տեղ հասնելուն պես պարզվել է, որ ՀՀ Աբովյան քաղաքի բնակիչ Ս.Ե-ն իր վարած HOWO մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը:
ՃՏՊ-ի հետևանքով տուժած՝ վարորդ Ս.Ե-ն տարբեր մարմնական վնասվածքներով շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Ըստ բժիշկներից ստացված տեղեկության ՝ տուժածի վիճակը գնահատվում է ծանր: