կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-15 20:28
Հասարակություն

Մեքենան մոտ 50 մետրից գլորվել է ձորը

Մեքենան մոտ 50 մետրից գլորվել է ձորը

Փրկարար ծառայությունը մայիսի 15-ին, ժամը 17.25-ին տեղեկություն է ստացել, որ Կապան-Ճակատեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ միջպետական Մ-7 ավտոճանապարհի Կապան-Ճակատեն հատվածի 8-րդ կմ-ին դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 16 OU 551 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը (մոտ 50 մ), ինչի հետեւանքով վարորդը՝ 1958 թ. ծնված Ս. Գ.-ը, եւ ուղեւորն արգելափակվել են ավտոմեքենայում:


Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղեւորներ՝ 1982 թ. ծնված Ե. Հ.-ին եւ 1982 թ. ծնված Կ. Թ.-ին տեղի ուժերով տեղափոխվել են Կապան քաղաքի ԲԿ:


Հրշեջ-փրկարարները վարորդին եւ ուղեւոր՝ 1958 թ. ծնված Ա. Մ.-ին դուրս են բերել արգելափակումից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Կապան քաղաքի ԲԿ:


Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: