|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Սեպտեմբերի 28-ին, ժամը 07.44 տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Մեղրաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ ավտոմեքենան ընկել է Մարմարիկ գետը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հրազդան-Մեղրաձոր ավտոճանապարհին` Մեղրաձոր գյուղի սկզբնամասում, «Տոյոտա Պռադո» մակնիշի 75 vz 777 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1997 թ. ծնված Կ. Մ.) դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել գետը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Կ. Մ.-ը հոսպիտալացվել է «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: