կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-09 10:22
Հասարակություն

Լիսկայի որդուն չեն կարողանում գտնել, որ հարցաքննեն. «Ժողովուրդ»

Լիսկայի որդուն չեն կարողանում գտնել, որ  հարցաքննեն. «Ժողովուրդ»

«Ժողովրդի» տեղեկություններով՝ իրավապահները չեն կարողանում գտնել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն, որպեսզի հարցաքննեն մայիսի 2-ին Գորիսում տեղի ունեցած միջադեպի գործով։

 

«Ասել է թե՝ մարզպետի տղան՝ Տիգրան Խաչատրյանը, փախուստի է դիմել: Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տղան, ի թիվս այլ երիտասարդների, Սդղի գյոլ կոչվող հատվածում վիճել էր Գորիս քաղաքի բնակիչ Հարութ Զաքարյանի հետ, ինչից հետո վերջինս կանգնած է տեսողությունը կորցնելու վտանգի առաջ: Մենք արդեն տեղեկացրել էինք, որ մայիսի 7-ին ՀՀ քննչական կոմիտեն ծանուցագիր էր ուղարկել այս գործով անցնող բոլոր կողմերին՝ պահանջելով ներկայանալ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի վարչություն՝ հարցաքննության:

 

Երեկ տեղեկացանք, որ մի շարք մարդիկ հարցաքննվել են: Ավելին՝ պարզեցինք, որ հարցաքննվածների մեջ է եղել նաև տուժող տղայի մայրը: Սակայն Տիգրան Խաչատրյանն այդպես էլ հարցաքննության չի ներկայացել: Եվ մինչ իրավապահները փնտրում են մարզպետ Խաչատրյանի որդուն, մարզպետը Երկրապահի օրվա առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագի էր մասնակցում: Ու երբ լրագրողները փորձել էին որդու հետ կապված միջադեպի մասին մեկնաբանություն ստանալ, մարզպետը պատասխանել էր. «Հոգնել եմ, չեմ ուզում ձեզ լսել, չեմ ուզում ձեզ տեսնել, ոչինչ չունեմ ասելու»: Դե, իհարկե, երիտասարդի աչքը կուրանում է, որդին խուսափում է քննությունից, իսկ Սուրեն Խաչատրյանը դեռ հոգնածության նշաններ է դրսևորում»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։