կարևոր
9964 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-13 16:44
Իրավական

Ո՛չ դատախազը, ո՛չ էլ քննչական մարմինը չէին տիրապետում գործի մանրամասներին. Արծվիկ Մինասյան

«Եթե Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն ուժի մեջ թողնի առաջին ատյանի դատարանի որոշումը,  մենք մեր բողոքը շարունակելու ենք»,-դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Նրա խոսքով՝ ապօրինություններ թույլ տված իրավապահ մարմինների աշխատակիցները, վաղ թե ուշ, կանգնելու են դատարանի առաջ։

Հիշեցնենք, որ պատգամավորը, 2022 թվականի մայիսի 18-ին,  բռնության էր ենթարկվել կարմիր բերետավորների կողմից՝ Ֆրանսիայի հրապարակին հարող տարածքում՝ Դիմադրության շարժման ժամանակ։

Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են բերետավորները՝ մոտ 10 հոգի, հարձակվում Արծվիկ Մինասյանի վրա ու քաշքշելով, հրմշտելով նստեցնում ոստիկանական մեքենան, այնուհետեւ մոտենում է կոչումով ավելի բարձրը ու նրան հանում մեքենայից։ Քիչ անց ոստիկանների մեկ այլ խումբ կրկին փորձել է նրան բռնության գործադրմամբ նստեցնել ոստիկանական մեկ այլ միկրոավտոբուս ու կրկին կոչումով ավագը նրան ազատ է արձակել։ Դեպքի առնչությամբ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել, իսկ փաստաբան Վահե Գրիգորյանը հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով հարուցել քրեական գործ։

Մանրամասն՝ տեսանյութում։