|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հրամանագիր ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին ստորագրել է հրամանագիր ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին:
Համաձայն հրամանագրի՝ ներում է շնորհվել 5 դատապարտյալի: Մասամբ ներում է շնորհվել 16 հոգու: Մերժվել է ներում շնորհել 45 դատապարտյալի՝ հաշվի առնելով նախկին դատվածությունները, ազատազրկման վայրից բացասական բնութագրությունը, կատարված հանցագործության բնույթը եւ հասարակական վտանգավորության աստիճանը: