|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
Բելառուսական «Մինսկի» հայազգի կիսապաշտպան Անդրեյ Խաչատուրյանը հարցազրույց է տվել ադրբեջանական azerisport.com կայքին:
Պատճառն այն է, որ Եվրոպայի լիգայի որակավորման փուլում «Մինսկը» հանդիպելու է ադրբեջանական «Ազալ» ակումբի հետ:
Սկզբում խոսվել է երկու թիմերի մասին: Խաչատուրյանը չի ցանկացել որոշել խաղի ֆավորիտին` պատասխանելով, որ երկու թիմերն էլ քիչ տեղեկություն ունեն միմյանց մասին: Այնուհետև նա ներկայացրել է իր տեղեկությունները ադրբեջանական ֆուտբոլի մակարդակի և թիմերի վերաբերյալ:
Վերջում ադրբեջանցի լրագրողը հարցրել է, թե Խաչատուրյանը պատրաստվո՞ւմ է մեկնել Բաքու` հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները:
Ֆուտբոլիստը պատասխանել է. «Ես ոչ մի խնդիր չունեմ, քաղաքականությամբ թող զբաղվեն քաղաքագետները: Ես թշնամանք չունեմ ադրբեջանցիների հանդեպ: Մենք ֆուտբոլիստներ ենք և պետք է անենք մեր գործը: Ես մեծ սիրով կխաղամ Բաքվում: Հուսով եմ` ոչ մի քաղաքական հարց չի խանգարի ինձ»: