|
Փոխարժեքներ
12 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.96 |
| EUR | ⚊ | € 434.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9961 |
| GBP | ⚊ | £ 501.42 |
| GEL | ⚊ | ₾ 137.67 |
Save the Children բարեգործական հիմնադրամը ներկայացրել է մայրանալու համար բարենպաստ երկրների վարկանիշային աղյուսակը:
Ըստ աղյուսակի՝ ապագա մայրերի համար ամենաբարենպաստ երկրներն են Նորվեգիան, Ֆինլանդիան, Իսլանդիան:
179 երկրից կազմված ցուցակում վերջին տեղում Սոմալին է:
Զեկույցի հեղինակները Մեծ Բրիտանիային հատկացրել են 24-րդ հորիզոնականը, Բելառուսին՝ 25-րդ, ԱՄՆ-ին՝ 33-րդ: Ռուսաստանն Ուրուգվայի հետ 56-րդ հորիզոնականում է:
Հայաստանը վարկանիշային աղյուսակում 103-րդն է: Նշվում է, որ մեր երկրում հղիության կամ ծննդաբերության ժամանակ մահանալու վտանգը 1/1800 է (Ամեն 1800 կնոջից մեկը):
Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանում այդ ցուցանիշը 1/2600 է, իսկ օրինակ ԱՄՆ-ում՝ 1/1800, Բելառուսում՝ 1/45200, Մեծ Բրիտանիայում՝ 1/6900, Թուրքիայում՝ 1/2300, Վրաստանում՝ 1/1300, Ադրբեջանում՝ 1/1800:
Ադրբեջանը վարկանիշային աղյուսակում 90-րդ տեղում է, Իրանը՝ 84 , Վրաստանը՝ 86, Թուրքիան՝ 65:
Զեկույցի հեղինակները հաշվի են առել 5 գործոն՝ մայրերի մահացության մակարդակը, մինչեւ 5 տարեկան երեխաների մահացության մակարդակը, կրթության մակարդակը, տնտեսական հաջողությունները եւ քաղաքական իրավիճակը:
Զարգացած երկրների շարքում երեխաների համար վատագույն մայրաքաղաքներ են ճանաչվել Վաշինգտոնը, Վիենան եւ Բեռնը: