Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2015-05-05 15:20
Հասարակություն

Արդյո՞ք Ռուսաստանում կենսաթոշակային համապատասխան վճարը համապատասխանում է Հայաստանում սահմանվածին. Արծվիկ Մինասյան

Արդյո՞ք Ռուսաստանում կենսաթոշակային համապատասխան վճարը համապատասխանում  է Հայաստանում սահմանվածին. Արծվիկ Մինասյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված` «Եկամտահարկի մասին» և «Շահութահարկի մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ անելու մասին հարցը:

 

Հիմնական զեկուցող` ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ առաջարկվում է 13 տոկոս դրույքաչափ սահմանել այն վարձու աշխատողների համար, ովքեր, ըստ պայմանագրերի, աշխատանք են կատարում Հայաստանի սահմաններից դուրս, և այդ աշխատանքները շինարարական և շինմոնտաժային են: Այսինքն` ովքեր արտագնա աշխատանքի են մեկնում, այդ աշխատանքը օրինական ձևակերպում կստանա Հայաստանում, և նրանց ստացած աշխատավարձերից ու հավասարեցված եկամուտներից ՀՀ պետբյուջե կվճարվեն եկամտային հարկի գումարները: Նախատեսվում է նաև այն գործատուների համար, ովքեր պայմանագրեր ունեն Հայաստանի դուրս շինարարական ու շինմոտնաժային աշխատանքներ կատարելու մասին, շահութահարկը սահմանել 5 տոկոս:

 

Դրա նպատակն է, որ այդ կազմակերպությունները պետական գրանցում ստանան Հայաստանում, դրանց աշխատակիցները նույնպես գրանցվեն Հայաստանում` որպես վարձու աշխատողներ:

 

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող Վախթանգ Միրումյանին: Ըստ նրա` առաջին հայացքից օրինագիծը դրական նպատակ է հետապնդում, սակայն հարցեր կան: «Նախ` իրավական տեսակետից ինչո՞ւ են փաստաթղթից պակասում ազդեցության գնահատումների վերաբերյալ գնահատականները: Երկրորդ՝ փաստորեն, հավասարեցվում է ՌԴ-ում եկամտային հարկի մեծության հետ, հաշվարկվե՞լ է,  արդյոք, թե էլ ի՞նչ բեռնվածություն կա Հայաստանում ու Ռուսաստանում, որը պետք է համազոր լինեն, խոսքը կենսաթոշակային վճարների մասին է: Արդյո՞ք Ռուսաստանում կենսաթոշակային համապատասխան վճարը համապատասխանում է Հայաստանինին»,- հարցրեց պատգամավորը:

 

Փոխնախարարը նշեց, որ ազդեցության գնահատումը, հավանաբար, տեխնիկական պատճառներով է դուրս մնացել փաթեթից, և դա անպայման կշտկեն: Ինչ վերաբերում է Ռուսաստանում գործող սոցիալական վճարներին, ըստ նրա, այնտեղ գործում է եռաստիճան համակարգ, և ՌԴ-ում կան սոցիալական վճարներ, որոնք ավելի բարձր են, քան Հայաստանում են սահմանված: Այդ տեսակետից առաջարկվող մեխանիզմը չունի հակասություններ: