|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ԼՂՀ ԱԺ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն կատարելու նպատակով Արցախ են ժամանել բազմաթիվ պատվիրակություններ՝ աշխարհի ամենատարբեր ծայրերից:
Ինչպես ԼՂՀ-ից հաղորդում է Yerkir.am-ի թղթակիցը, Կանադայի Հայ դատի հանձնախմբի կողմից դիտորդական առաքելություն կատարելու նպատակով Արցախ ժամանած Վահե Անտոնյանն արձանագրեց, որ ընտրություններն անցնում են բավական լավ: Նա տեղեկացրեց, որ առավոտյան կանուխ այցելել են Մարտունու շրջան: Վահե Անտոնյանը տեղեկացրեց նաև, որ պետք է դիտորդական առաքելություն իրականացնեն Ստեփանակերտի և Շուշիի ընտրատեղամասերում: Նրա համոզմամբ՝ ընտրողների մեծ մասը իրենց քաղաքացիական պարտքը կատարել են արդեն մինչև օրվա երկրորդ կեսը:
ՀՅԴ Հայ դատի եվրոպական հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի կարծիքով՝ ընտրություններն անցնում են բավականին լավ: