Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը, Yerkir.am-ի հետ զրույցում խոսելով էլեկտրաէներգիայի ու գազի սակագների շուրջ ստեղծված վիճակին, նախ կարծիք հայտնեց, որ էլեկտրաէներգիայի գինը կբարձրանա: Նրա խոսքով` հաշվի առնելով, որ ՀԷՑ-ում դժվար ֆինանսական վիճակ է, քանի որ հսկայական պարտքեր է կուտակել, դա հուշում է այն մասին, որ երևի թե ՀԷՑ-ը կդիմի կամ արդեն դիմել է ՀԾԿՀ-ին` էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու հայտով:
«Իհարկե, որևէ մեկի համար ցանկալի չէ, որ ո'չ էլեկտրաէներգիան թանկացնեն, ո'չ էլ դրա մասին խոսեն, բայց, դե, երևի ամեն ինչ կգնա այդ ճանապարհով` էլեկտրաէներգիայի համար»,- ասաց Սամվել Նիկոյանը:
Այս հարցում կառավարության գործադրած բավարար կամ ոչ բավարար ջանքերի վերաբերյալ հարցին պատասխանելով` նա նշեց, թե կառավարությունը մասնավոր բիզնեսի մեջ, մանավանդ` այդ ոլորտի բիզնեսի մեջ սակագնային քաղաքականության վրա ուղիղ ներազդելու որևէ լծակ չունի, և որ դա կարգավորում է անկախ հանձնաժողովը:
Իսկ գազի գնի հարցում պատգամավորը կարծում է, որ իշխանությունների ջանքերի շնորհիվ Ռուսաստանը գնաց այդ քայլին, որ էժանացրեց գազը: «Մենք սպառում ենք աշխարհում ամենաէժան գազը, մեկ-երկու երկիր կա, որ մեզանից էժան գազ են սպառում, իսկ մնացածն ավելի թանկ են վճարում, քան մենք: Կառավարությունը մեծ ցանկություն ունի իրավիճակը բարելավելու, դա օբյեկտիվորեն այդպես է»,- ասաց պատգամավորը:
Մեր հարցին` արդյոք՞ ջանքերն իրենց արդյունքը տալիս են, պատասխանեց. «Երևի թե մենք հաջողություններ չունենք գրանցած այդ հարցում` բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով»:
Ինչ վերաբերում է չդադարող արտագաղթին, պատգամավորը կարծիք հայտնեց, որ արտագաղթը Հայաստանի համար առաջին ու ամենամեծ պրոբլեմն է: «Դա աղետ է մեր երկրի համար, որովհետև մեր պետության համար դա ազգային անվտանգության խնդիր է, և բոլորը` շարքային քաղաքացուց մինչև բարձր պաշտոնյա, պետք է անեն ամեն ինչ` այն կասեցնելու համար»,- ասաց Սամվել Նիկոյանը: