Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
58 տարի առաջ Բաքվում հայ ընտանիքը որդեգրում է ադրբեջանցի տղայի: Անցնում են տարիներ, տղայի հարազատ մայրը մահվանից առաջ իր ավագ դստերը՝ Հումայային, խնդրել է գտնել եղբորը՝ Բահադիրին:
«Մայրս սրտի կաթցած է ստացել, հայտնվել է հիվանդանոցում, որտեղ նրան վատ վիճակում ինչ-որ փաստաթուղթ են տվել` ստորագրելու: Որոշ ժամանակ անց դուրս է գրվել, գնացել որդու հետևից` շուրջօրյա մանկապարտեզ, սակայն չի գտել որդուն: Ավելի ուշ նա իմացել է, որ տղային որդեգրել է հայ ընտանիք»,- Жди меня-ի տաղավարում պատմել է Հումայան:
Երկար ժամանակ մայրը որոնել է որդու և գտել, սակայն երեխայի հայ ծնողները արգելել են նրանց շփվել: 1979-ին մայրը մահացել է:
Հաղորդավարը նշում է, որ հայ ընտանիքն ունեցել է այս պատմության իր վարկածը: Բահադիրին ասել են, որ մայրը ինքն է նրանից հրաժարվել:
«Բահադիրին իր նոր ընտանիքում շատ են սիրել, 20 տարի նա անգամ չի էլ կասկածել, որ որդեգրված է»,- նշում է հաղորդավարը:
Եվ ահա այսքան տարի անց Հումայային հաջողվում է հանդիպել հայ ընտանիքում մեծացած իր եղբոր հետ: