Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այս օրերին Հայոց ցեղասպանության ճանաչման ակտիվացմանը և այդ համատեքստում Թուրքիայի ջղաձգումներին, նշեց, թե Թուրքիան ծիծաղելի վիճակում է հայտնվել, որովհետև սկսել է քննադատել Հռոմի պապին, աշխարհին:
«Միշտ աշխարհը փորձել է ներկայացնել թուրքական դիվանագիտությունը, իսկ հիմա այդ դիվանագիտությունը, կարծես, հոգեվարքի մեջ է»,- ասաց նա:
Հարցին, թե Պուտինը կգա՞ Հայաստան ապրիլի 24-ին, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Իհարկե» :
Yerkir.am-ի այն հարցին` արդյո՞ք Օբաման իր ուղերձում կարտասանի «ցեղասպանություն» եզրույթը, Գալուստ Սահակյանը նախ նշեց, որ եթե օգտագործի այդ եզրույթը, դա հայ հասարակության համար ոգեշնչող կլինի, բայց, Օբամայի` «ցեղասպանություն» բառն օգտագործելով, խնդիրը չի լուծվում, և Հայաստանը դեռ պայքարի ճանապարհ պետք է անցնի: «Թուրքիան պետք է ընդունի Հայոց ցեղասպանությունը»,- ասաց ԱԺ նախագահը: