| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Գյումրիում ծառայության ժամանակ մարմնական վնասվածքներ ստացած ոստիկանների վիճակը կայուն է, կատարվել է վերքերի վիրաբուժական զննում, սահմանվել է հսկողություն: Այս մասին տեղեկացնում են «Գյումրի» բժշկական կենտրոնի հանրային կապերի բաժնից:
Ապրիլի 14-ին ԲԿ են ընդունվել սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ ստացած երկու քաղաքացի: Տուժածներից՝ 1995 թվականին ծնված Ա. Բ-ի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի կտրած-ծակած վերք, իսկ 1989 թվականին ծնված Ա. Հ.-ի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի կտրած-ծակած վերք:
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին՝ ժամը 14.00-ի սահմաններում, Գյումրիի Անկախության հրապարակում երկու երիտասարդ դանակահարել է տարածքում ծառայություն իրականացնող երկու ոստիկանի: Ոստիկանները փորձել էին պարզել քաղաքացիների ինքնությունը և տեղաշարժի թերթիկի առկայությունը։ Ոստիկաններին հաջողվել է վնասազերծել դանակով զինված քաղաքացուն, ով բերման է ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին։ Կատարվում է քննություն: