Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Մեկօրյա ընդմիջումից հետո այսօր Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շարունակվեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը:
Այսօր տեղի ունեցան 7-րդ տուրի հանդիպումները:
Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցեց ռուս Սերգեյ Կարյակինի հետ և հաղթանակ տոնեց: Հատկանշական է, որ մրցաշարի առաջատար հնդիկ Վիշվանաթան Անանդը ոչ-ոքի խաղաց Սվիդլերի հետ, ինչը օգնեց Արոնյանին միավորներով հավասարվել նրան:
Մյուս պարտիաներում Կրամնիկը հաղթեց Մամեդյարովին, իսկ Անդրեյկինը՝ Թոփալովին:
Վաղը կկայանա 8-րդ տուրը, որի շրջանակում մեր շախմատիստը կմրցի Անանդի հետ: Հաղթանակի դեպքում Արոնյանը միանձնյա կգլխավորի մրցաշարային աղյուսակը:
Այս տուրից հետո շախմատիստների դասավորությունը մրցաշարային աղյուսակում այսպիսին է.
1 Անանդ՝ 4,5
2. Արոնյան՝ 4,5
3. Կրամնիկ՝ 4
4. Սվիդլեր՝ 3,5
5. Թոփալով՝ 3
6. Անդրեյկին՝ 3
7. Մամեդյարով՝ 3
8. Կարյակին ՝ 2,5