|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երբ ձեր խմբագիրը ստուգում է ձեր նյութը և ինչ-ինչ ուղղումներ անում կամ էլ ասում, որ այն չպետք է հրապարակվի, դա համարո՞ւմ եք մենաշնորհ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կերպ արձագանքեց իր` թատրոնում մենաշնորհային գործունեության վերաբերյալ շրջանառվող լուրերին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը:
Նա նշեց, որ յուրաքանչյուր ներկայացում ունի իր պատասխանատու դիրիժորը, և ներկայացման` կյանքի կոչվելուց առաջ ունկնդրումն ու շտկումներ անելը մենաշնորհ չէ: «Բացի այդ` ես Օպերայի գլխավոր դիրիժորն եմ և գոնե դրա համար դիպլոմ ունեմ և կարծում եմ` ինչ-ինչ բաներ շտկելու իրավունք ունեմ»,- շեշտեց Դուրգարյանը:
Նրա մեկնաբանմամբ` թատրոնը թիմային աշխատանք է պահանջում, և այսօր այդ թիմը ձևավորման փուլում է: