Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «Հանրապետական կուսակցության՝ 2014 թվականի ֆինանսական հաշվետվության համաձայն՝ իշխանական այս կուսակցության դրամարկղում անցած տարվա սկզբին եղել է 347 մլն 452 հազ. դրամ:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ տարվա ընթացքում ՀՀԿ-ի մուտքերը եղել են այսպիսին՝ 33 մլն 943 հազ. դրամը ստացվել է պետբյուջեից, 71 մլն 693 հազ. դրամ հավաքագրվել է գաղափարակիրների անդամավճարներից, իսկ 4 մլն 210 հազ. էլ այլ՝ օրենքով չարգելված աղբյուրներից:
Տեղեկացնենք, որ 2014-ի ընթացքում ՀՀԿ-ն ծախսել է 425 մլն 62 հազար դրամ: Այս տարվա սկզբի դրությամբ իշխանական կուսակցության դրամարկղում մնացորդը կազմել է 32 մլն 236 հազ. դրամ: Նշենք, որ վերը նշված գումարներից բացի՝ ՀՀԿ-ն ողջ հանրապետությունով մեկ ունի թվով 51 անշարժ գույք, որոնց հաշվեկշռային արժեքը կազմում է 249 մլն 904 հազար դրամ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։