|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Տեղեկացրել էինք, որ այսօր ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների անդամները ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնից շարժվել են դեպի Հայաստանում Գերմանիայի դեսպանատուն` պահանջելով ճանաչել և դատապարտել Ցեղասպանությունը: Սակայն Գերմանիայի դեսպանն այդպես էլ չի ցանկացել իջնել ներքև:
Հաշվի առնելով Գերմանիայի դեսպանատան արհամարհական վերաբերմունքը` դաշնակցական երիտասարդները հրաժարվեցին դեսպանատան որևէ անդամի հանձնել պահանջագիրը և «ամոթ» վանկարկումներով հեռացան:
Սակայն, ինչպես հայտնում է yerkir.am-ի լրագրողը, երիտասարդների հեռանալուց հետո դեսպանն իջավ ներքեւ և լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ օրական 100-ից ավելի նամակ է ստանում և չի կարող բոլորի համար իջնել ցած:
Նա ցանկություն հայտնեց լսել ակցիայի մասնակիցներին, սակայն դաշնակցական երիտասարդներն այլևս հետ չդարձան և այդպես էլ նամակը չհանձնեցին: