|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը երկրորդ պարտությունը կրեց աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում: 11-րդ տուրում Լևոնը սևերով զիջեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին և մրցաշարային աղյուսակում արդեն 3-րդ հորիզոնականում է:
Այս տուրից հետո երկրորդ տեղը զբաղեցրեց աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը, ով սպիտակ խաղաքարերով պարտության մատնեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին:
Առաջատար դարձավ նորվեգացի Մագնուս Կարլսենն է, ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատարը 11-րդ տուրում միավորը կիսեց Ալեքսանդր Գրիշչուկի հետ: