|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Եկել է ժամանակը, որ իսկապես խելքով աշխատենք»,- երեկ ԱԺ-ում ընթացող բյուջետային քննարկումների ժամանակ նման անկեղծ ու սենսացիոն հայտարարություն է արել ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը:
Փաստորեն, ՊԵԿ նախագահի տեղակալն անկեղծորեն խոստովանել է, որ մինչ այժմ իշխանությունն աշխատելիս խելք չի օգտագործել:
Դատելով Պետական բյուջեի նախագծից եւ այն հարկային փաթեթից, որի շնորհիվ, ըստ կառավարության, պետք է հավաքագրվի բյուջեն, տպավորություն է ստեղծվում, որ Արմեն Ալավերդյանը փոքր-ինչ շտապել է, եւ նրա մատնանշած ժամանակն այս տարի էլ չի եկել, եւ հայտնի չէ, թե երբ է գալու:
Նկատենք, որ «Աշխատենք միասին»-ով «Առաջ Հայաստան»-ին հասնելուց հետո «խելքով աշխատելը» պարզապես անիրական է: Բայց այն, որ գործող իշխանության բարձրաստիճան պաշտոնյան արդեն հասկացել է, որ խելքով աշխատելն անհրաժեշտություն է, դա արդեն հուսադրող է: Խելք ունեցողների համար: