|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Коммерсантъ-ին հայտնի է դարձել, որ դատարանը երեկ երկարաձգել է Գյումրիում դաժան սպանություն կատարած Վալերի Պերմյակովի կալանքի ժամկետը։
Քննչական կոմիտեն խստացրել և հստակեցրել է ավելի վաղ նրան առաջադրված մեղադրանքները։ Միայն դրա երկու կետով զինծառայողին ցմահ ազատազրկում է սպառնում։
Նշվում է, որ 5-րդ կայազորի ռազմական դատարանի արտագնա նիստը տեղի է ունեցել ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում:
«Ъ»-ի տվյալներով՝ Պերմյակովին առաջադրված մեղադրանքը խստացվել ու հստակեցվել է։ Պերմյակովը Ավետիսյանների ընտանիքի սպանության անմիջական կատարողն է համարվում:
«Ամենայն հավանականությամբ, մեղադրանքի խստացումը հնարավոր է դարձել ավելի վաղ կատարված դատաբժշկական փորձաքննության ավարտից հետո: Պերմյակովի՝ սպանության վայրում թողած իրերի կենսաբանական հետքերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք համապատասխանում են Պերմյակովի արյան խմբին: Այլ անձանց ներկայության հետքեր չեն հայտնաբերվել»,- գրում է թերթը։